00:00:00

Սասուն Խաչատրյանը՝ դատարանների ելքերն ու մուտքերը փակելու ակցիայի մասին

15:56, 01 հուլիս 2019 Իրավական

Այսօր դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո լրագրողները ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին  խնդրեցին մեկնաբանել դատարանների մուտքերը և ելքերը փակելու ակցիան։ «Խնդրում եմ քաղաքական իրադարձությունների վերաբերյալ ինձնից մեկնաբանություն մի խնդրեք», -  ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Լրագրողների հարցին՝   ինչպե՞ս կվերաբերվեք, եթե   Ձեզ ու Ձեր գործընկերներին թույլ չտան մտնել ՀՔԾ շենք ու աշխատել, նա պատասխանեց. «Իրավապահ մարմինների գործունեությունը առանձնանում է նրանով, որ շատ դեպքերում մի կողմը միշտ դժգոհ է մնում»։ Սասուն Խաչատրյանը նշեց՝   քաղաքացիներ են լինում, որ գալիս են խոչընդոտում են մուտք գործել: «Ես չեմ կարող ասել՝ նորմալ է, թե ոչ, բայց լինում են նման բաներ: Մարդիկ իրենց վրդովմունքը, տեսակետն են արտահայտում: Եթե պետական պաշտոնյայի համար թույլատրելի է միայն այն, ինչ նախատեսված է օրենքով, քաղաքացու համար թույլատրելի է ամեն ինչ, ինչն արգելված չէ օրենքով», -   ասաց Սասուն Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր