00:00:00

ՀՔԾ-ն կլուծարվի՞

15:44, 01 հուլիս 2019 Իրավական

Ինչպես հայտնի է, իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը E-draft.am-ում  արդեն իսկ  հրապարակվել  է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը ենթադրում է Հատուկ քննչական ծառայության լուծարումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում՝ դատախազության օրվան նվիրված միջոցառումից հետո,  նշեց  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ամեն դեպքում, Սասուն    Խաչատրյանը հօժիշեցրեց՝   այդ պահին դա դեռևս նախագի  է։ «Կոնկրետ օրենք այս պահին շրջանառության մեջ դրված չկա, ապրենք, կտեսնեք»,-   ասաց Սասուն Խաչատրյանը։ Հարցին՝  իսկ հնարավո՞ր է    Ձեր պաշտոնին հրաժեշտ տաք, Ս. Խաչատրյանն ասաց. «Դա ես չեմ որոշում»։ Այսօր Դատախազության աշխատողի օրն է։ Հարցին, թե իշխանափոխությունից հետո մեկ տարում դատախազական համակարգում նկատելի՞ են փոփոխությունները, ՀՔԾ պետն ասաց. «Կարծում եմ, որ դրական առումով փոփոխություններ կան, բայց չմեկնաբանեմ»։ Պատասխանելով հարցին, թե տեղեկություններ կան, որ «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը,  հաստատո՞ւմ եք, թե՞ հերքում, նա ասաց. «Ոչ հաստատում եմ, ոչ հերքում։ Այսօր «Մարտի 1» գործից չենք խոսում, տոն է, եկեք օրվա խորհրդի  մասին խոսեքն»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր