00:00:00

Ոստիկանությունը 1 օրում հայտնաբերել է 3 հետախուզվողի

03:50, 30 հունիս 2019 Իրավական

Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին հայտնաբերել է 3 հետախուզվողի: Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 28-ին, ժամը 13-ին, Շերամի փողոցից բերման է ենթարկվել Նոր Խարբերդում հաշվառված 42-ամյա մի քաղաքացի: Նա մարտի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծեծի և շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Նույն օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի համատեղ օպերատիվ խմբի ծառայողները Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Հայաստանի և Մոլդովայի 51-ամյա քաղաքացու: Նա 2016 թվականի ապրիլի 5-ից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ փաստաթղթեր կեղծելու և անօրինական միգրացիա կազմակերպելու հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը: Հունիսի 28-ին ոստիկանությունը «Շիրակ» օդանավակայանում նույնպես հայտնաբերել է ևս մեկ հետախուզվողի, ով մեղադրվել է կանխամտածված սնանկության համար: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 21.45-ին, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան ժամանած 38-ամյա տղամարդը: Քաղաքացին 2018 թվականի հունվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի՝ կանխամտածված սնանկության հոդվածի մեղադրանքով: Տղամարդը ներկայացվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր