00:00:00

53-ամյա կինը ձեւակերպել է ապառիկ՝ ուրիշի անձնագրով եւ առանց նրա իմացության. 2 հեռախոս է գնել

23:57, 29 հունիս 2019 Իրավական

Հունիսի 28-ին Արցախի ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ ս.թ. մայիսի 30-ին ոստիկանության շրջանային բաժնի քարտուղարություն է մուտքագրվել Շուշիի շրջանի բնակչուհի, 48-ամյա Ա. Ի-ի դիմումը, որի ստուգմամբ պարզվել է, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին նույն շրջանի բնակչուհի, 53-ամյա Ի. Բ-ն առանց Ա. Ի-ի իմացության վերջինիս անձնագրով ներկայացել է Ստեփանակերտ քաղաքում տեղակայված էլեկտրոնիկայի խանութներից մեկը եւ Ա. Ի-ի անվամբ ձեւակերպել ապառիկ եւ ձեռք բերել 2 հատ բջջային հեռախոս: Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ ընդհանուր գումարը կազմել է 191.000 դրամ: Նախապատրաստվում են նյութեր ըստ ենթակայության ուղարկելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր