00:00:00

Ոստիկանության Տավուշի բաժնում քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել

22:44, 29 հունիս 2019 Իրավական

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, հունիսի 28-ին, ժամը 14.30-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, քաղաքացու մոտ եղել է 16 մմ տրամաչափի «ԻԺ» ողորկափող որսորդական հրացան, 7.62 մմ տրամաչափի՝ 32, 5.45 մմ տրամաչափի 23 փամփուշտ եւ «ՌԳԴ-5» տեսակի մեկ նռնակ՝ պայթուցիչով։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում՝ նորոգման աշխատանքներ կատարելիս։ Նույն օրը, ժամը 19-ին, Նավուր գյուղի մի բնակիչ կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի «ՏՕԶ» ողորկափող որսորդական հրացան եւ 7.62 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Նա հայտնել է, որ զենք-զինամթերքը գտել է առանձնատանը կից գոմի տանիքում։ Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր