00:00:00

25-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվողը կալանավորվեց. ՔԿ

19:53, 29 հունիս 2019 Իրավական

Հունիսի 25-ին Երեւանի Նորք Մարաշ թաղամասի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը ենթադրյալ իրականացնողին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը. «Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ-ի սպանության՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը»։ Հարությունյանի փոխանցմամբ՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել էր սավանով և պոլիէթիլենով փաթաթված Երևանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին: Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր: Նշենք, որ ըստ NEWS.am-ի՝ սպանվածն ու մեղադրյալը մտերիմ են եղել, եւ վերջինս ցուցմունք է տվել՝ պատմելով, որ դեպքի օրը տարբեր հարցերի շուրջ վիճել է կնոջ հետ, եւ միմյանց չհասկանալու արդյունքում վերջինիս սպանել է։ Ըստ կայքի՝ սպանվածի եւ նրա ամուսնու վերաբերյալ ներկայումս քրեական գործ է քննվում դատարանում։  Ամուսինը կալանքի տակ է, իսկ սպանվածը մեղադրվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու և բնակարանային գողություն կատարելու համար։ Նա ուներ մանկահասակ երեխա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր