00:00:00

Բաղրամյանի ոստիկանները խուզարկությամբ հայտնաբերել են կանեփանման զանգված

20:16, 28 հունիս 2019 Իրավական

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից բերման են ենթարկել Երևանի Թադևոսյան փողոցի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ ձեռքին եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված չորացված, սուր հոտով կանեփանման բույսի կանաչավուն զանգված: Ըստ նրա՝ հայտնաբերվածը կանեփի չոր զանգված է, որը տասն օր առաջ իրեն տվել է ծանոթը, ինքն էլ պահել է՝ իր օգտագործման համար: Ձեռնարկվում են միջոցառումներ ծանոթի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր