00:00:00

Երեք նախագահները փորձել են «լացացնել» Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել. փաստաբան

17:40, 28 հունիս 2019 Իրավական

Մանվել Գրիգորյանը «Մարտի մեկի» քրեական գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Նա անդրադարձավ 2008թ. մարտի 1–ի իրադարձություններին նախորդած հայտնի խորհրդակցությանը, որին չէր մասնակցել այդ շրջանում պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը։ «Այո, Մանվել Գրիգորյանը լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ կարող են լինել եւ  լինելով այդ ըմբոստ տեսակը, որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու տրամաբանությամբ ուղղակի չի գնացել  խորհրդակցությանը եւ երկրի առաջին դեմքի՝ գերագույն գլխավոր հրամանատարի  հրահանգները չի կատարել»,–ասաց նա։ Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, թե «Մարտի մեկի» գործի նյութերում առկա է մի փաստաթուղթ, համաձայն որի, երբ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը, Ռոբերտ  Քոչարյանը հայտարարել է «Հեսա տեսեք մայրիկն ինչպես եմ լացացնելու»։ Ըստ փաստաբանի՝  «մայրիկը լացացնելը» իրավաբանական կատեգորիա չէ։ «Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, եւ թե երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, որ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի անհատականությունը նախագահները փորձել են լացացնել Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել»,–ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր