00:00:00

Երևանում 27-ամյա տղամարդը փորձել է գողություն անել

21:42, 27 հունիս 2019 Իրավական

Հունիսի 26-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում, մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինչ-որ մեկը մետրոյի կայարանի հարակից ավտոկայանատեղիում մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել գումար, բջջային հեռախոս և փախել 3-րդ մասի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել քաղաքացու նկարագրած անձին:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարզել, որ տղամարդը նախ փորձել է բացել Բագրատունյաց պողոտայում կայանված «Օպելի» դուռը, սակայն հանդիպելով մեքենայատիրոջ դիմադրությանը` նրան խփել-գցել և գրպանից հափշտակել է 75 հազար դրամ, բջջային հեռախոս ու փախել: Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը: Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի և քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին: Տուժողից ընդունվել է հաղորդում:27-ամյա տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր