00:00:00

Ուժեղացված ծառայություն Գեղարքունիքում․ ստուգվել են մեքենաներ, բերման ենթարկվել անձինք (տեսանյութ)

21:22, 27 հունիս 2019 Իրավական

Հասարակական կարգի պահպանման և հասարակական անվտանգության ապահովման նպատակով հունիսի 21-ին ու 22-ին Գեղարքունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականացրել մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողներն ու Գեղարքունիքը սպասարկող ճանապարհային ոստիկանները։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվել է 416 մեքենա, որոնց վարորդները իրենց գործողություններով կասկած են հարուցել։ Հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 91 դեպք, որոնց փաստերով կազմվել են արձանգրություններ։ Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի բաժինների և ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 17 մեքենա, որոնց վարորդներն իրենց գործողություններով իրական սպառնալիք են ստեղծել երթևեկության մյուս մասնակցիների կյանքին և առողջությանը։ Հնարավոր հանցագործությունների կանխման նպատակով  հիշյալ բաժիններ բերվել է նախկինում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեղադրանքով դատապարտված 112 անձ։ Նրանց հետ տարվել է պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանք։ Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է սառը զենք, որն առգրավվել է։ Ինչպես ամբողջ հանրապետությունում ՝ Գեղարքունիքում ևս ուժեղացված ծառայությունները շարունակական են։
https://www.youtube.com/watch?v=wkE9B-vt7S4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր