00:00:00

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնել է 5 միավոր նոր շարժասայլակ

15:45, 25 հունիս 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ-ի հաշմանդամություն ունեցող աշխատակիցներին հանձնեց 5 միավոր նոր շարժասայլակ: Շարժասայլակներն արտադրված են Ամերիկայի Միացյալ Նահանգերում, ունեն հեշտ տեղաշարժման համար բավական թեթև քաշ և հարմարավետ նստատեղ: Շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարին ցուցաբերված ուշադրության համար` աշխատակիցները նշեցին, որ նոր շարժասայլակները հնարավորություն կընձեռեն առավել դյուրին դարձնել իրենց տեղաշարժն աշխատավայրում, ինչը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Շարժասայլակների հանձնման արարողության ընթացքում ԱԻ նախարարի Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով, առողջություն և հաջողություններ մաղթելով ԱԻՆ-ի հատուկ կարիքավոր աշխատակիցներին, նշեց. «Տարեսկզբին ձեզ տրամադրված շարժասայլակների քանակը բավարար չէր, այսօր լրացնում ենք դրանց թիվը ևս 5 միավորով: Նշեմ, որ շարժասայլակներ կտրամադրվեն նաև մարզերի աշխատակիցներին: Դուք արժանի եք հատուկ վերաբերմունքի և մեծարանքի, Ձեզ մաղթում եմ հաջողություն, հոգու կորով, նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և առհասարակ՝ կյանքում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր