Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը անդրադարձել է 5-րդ ալիքին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ երկրորդ նախագահի պնդումները հարցազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է հանրությանը ընդարձակ պարզաբանումներ տար, թե ինչպե՞ս է իր ընտանիքը դարձել միլիոնատեր եւ ինչպես է սա առնչվում հանրության նկատմամբ պարտավորություններ ունեցող բարձրաստիճան պաշտոնյա լինելու հանգամանքի հետ: