Ստրասբուրգում հայկական պատվիրակության անունից ողջունեցի վեհաժողով վերադարձած ռուսական պատվիրակությանը և վերջինիս ղեկավար Պյոտր Տոլստոյին։ Այս մասին իր Facebook-յան է ջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:
«Ուրախ էի կրկին հանդիպել նաև ՌԴ խորհրդարանի մեր գործընկեր հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին, որը նույնպես պատվիրակության անդամ է։
Տեղեկացնեմ նաև, որ երեկ տեղի ունեցած քվեարկության ժամանակ, իմ քվեն տեխնիկական պատճառով գրանցվել էր դեմ և ոչ թե կողմ, ինչի առնչությամբ այսօր հայտարություն արեցի ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ և հայտարարությունս կցվեց նիստի արձանագրությանը։
Ի հեճուկս որոշ չարագուշակների, մեր և մեր ռուս գործընկերների միջև բացարձակապես ոչ մի խնդիր չի առաջացել, քննարկում ենք մերձեցման երեկո կազմակերպելու հարցը», - ասված է նրա գրառման մեջ:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել բանաձևին, մինչդեռ մյուս իշխանական պատգամավորը՝ Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը։ Կողմ են քվեարկել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) և Էդմոն Մարուքյանը (Լուսավոր Հայաստան)։