00:00:00

Վաղը դուք եք պաշտպանելու, շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը. Բակո Սահակյանը՝ աշակերտներին

13:51, 25 հունիս 2019

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել 2018-2019 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների ՀՀ եզրափակիչ փուլում դիպլոմների արժանացած Արցախի աշակերտների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Արցախի նախագահը շնորհավորել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին ու ծնողներին առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, մաղթել նրանց խաղաղություն, քաջառողջություն ու նոր հաղթանակներ: «Վաղը դուք եք պաշտպանելու, զարգացնելու ու շենացնելու մեր երկիրը, դուք եք լինելու նրա տերը: Շարունակեք սովորել նույն եռանդով, եղեք միշտ վստահ ձեր ուժերին, ձեր կարողություններին, եւ ամեն ինչ կստացվի», - ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր