00:00:00

Ինչպե՞ս է քվեարկել հայկական պատվիրակությունը ՌԴ-ի ԵԽԽՎ վերադառնալու բանաձեւին

13:28, 25 հունիս 2019

ԵԽԽՎ-ն հրավիրել է Ռուսաստանի պատվիրակությանը մասնակցել հունիսի նստաշրջանին, բայց պահպանելով ռուսական պատվիրակության լրազորությունների բողոքարկումը: Համապատասխան բանաձեւն ընդունվել է լույս 25-ի գիշերը: Բանաձևն ընդունվեց 118 կողմ, 62 դեմ և 10 ձեռնպահ ձայներով։ ՀՀ պատվիրակությունը քվեարկել է  հետեւյալ կերպ.  Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկեց բանաձևին։ Իիշխանական  պատգամավոր Հովհաննես Իգիտյանը չմասնակցեց քվեարկությանը։ Կողմ են եղել ընդդիմադիր պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից ու Էդմոն Մարուքյանը «Լուսավոր Հայաստանից»։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության քվերակությանը՝ ընդդիմադիր Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook սոցիալական ցանցում գրել է. «Սա երեկ գիշերը Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն են։  Մեր պատվիրակությունը ուներ 4 ձայն։ Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել։ Փաստորեն, իշխող կուսակցությունը իրոք ամննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։ Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։ Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր