00:00:00

Բացահայտվել է կնոջ նկատմամբ սպանության փորձի դեպքը. մեղադրանք է առաջադրվել նախկին ամուսնուն. մանրամասներ

15:34, 20 մայիս 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 41-ամյա տղամարդու կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքները: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: ՀՀ Քննչակիան կոմիտեից  հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. մայիսի 17-ին` ժամը 07:00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչը՝ ծնված 1977թ., ալկոհոլ օգտագործած վիճակում, Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակարաններից մեկում իր նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս մարմնի կենսական նշանակություն ունեցող օրգաններին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. 37-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր