00:00:00

Մենք բողոքարկելու ենք դատական ակտը․ հսկող դատախազ

20:51, 18 մայիս 2019 Իրավական

«Մենք դատական ակտը քիչ առաջ ենք ստացել, դրա պատճաբանություններին օբյեկտիվորեն ծանոթ չենք, մենք սկզբունքներոն գտնում ենք, որ ընտրված խափանման միջոցը ճիշտ էր, եւ մենք բողոքարկելու ենք դատական ակտը, իսկ հիմնավորվածության մասով ծանոթանալուց հետո մանրամասն կասենք»։ Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց հսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը, հավելելով, որ դատական ակտին ամբողջությամբ ծանոթանալուց հետո կհայտնեն իրենց դիրքորոշումը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակեց, հիմք ընդունելով Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր