00:00:00

Քոչարյանի որդիները՝ դատարանի որոշման մասին

20:20, 18 մայիս 2019 Իրավական

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիները գոհ են դատարանի որոշումից։ Ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց բավարարել է դատարանի որոշումը։ «Այո, լիովին բավարարել է»,- կարճ մեկնաբանելով ասաց Սեդրակ Քոչարյանը։ Լեւոն Քոչարյանն էլ անդրադառնալով դատարանի որոշմանն ասաց․ «Հայրս հիմա պետք է դուրսը լինի, էտքանով բավարարել է»։ Հարցին, թե նախկինում Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարում էին, որ ճնշումներ կան դատարանի վրա, հիմա չկա՞ն, որին ի պատասխան Լեւոն Քոչարյանը նշեց․ «Շարունակությունը  կտեսնենք, պրոցեսը շարունակվում է, կտեսնենք ճնշումները կան թե չկան, հայրս էսքան ժամանակ նստած էր, որը ապօրինի էր»։ Հիշեցնենք, որ դատարանը որոշեց փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակեց, հիմք ընդունելով Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր