00:00:00

Դատարանը որոշեց․ Քոչարյանը ազատ արձակվեց

20:05, 18 մայիս 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով որոշումը։  Դատարանը որոշեց ազատ արձակել երկրորդ նախագահին, հիմք ընդունելով անձնական երաշխավորությունը։ Հիշեցնենք, որ հինգշաբթի երեկոյան դատավոր Դավիթ Գրիգորյանը անցել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Մարտի 1-ի գործով սահմանդրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի յոթից։ Այս գործով անցնում են ևս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ: Դատարանի որոշման հրապարակման պահին Ռոբերտ Քոչարյանը նիստերի դահլիճում չէր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր