00:00:00

Չարենցավանցի կինը թոռանը ծեծելու մեջ մեղադրում է աշխարհագրության ուսուցչին

20:00, 18 մայիս 2019 Իրավական

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած քաղաքացու դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ Սիլվարդ Խ-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի 3-րդ դպրոցում իր թոռանը՝ 15-ամյա Ս. Խ-ին, Չարենցավանի 3-րդ դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Գևորգ Ենոքյանը բռունցքներով մի քանի անգամ հարվածներ է հասցրել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սիլվարդ Խ.-ն հայտնել է, որ դասատուն հարվածել է գլխին և մեջքին։ Երեխան սովորում է նշված դպրոցի 8-րդ դասարանում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր