00:00:00

Գորիսում դանակահարության հեղինակը 16-ամյա պատանի է

18:27, 18 մայիս 2019 Իրավական

Մայիսի 15-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Գորիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ոստիկանությունից  հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի բացահայտման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով տեղեկություններ են ստացվել, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի 16-ամյա Հ․ Մ․-ն: Բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 17-ին, ժամը 09.20-ին, անչափահասն ինքնակամ ներկայացել է բաժին։ Պարզվել է, որ մայիսի 15-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գորիսի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցում Հ․ Մ․-ն դանակով հարվածներ է հասցրել տղամարդուն եւ վնասվածքներ պատճառել: Հարուցվել է քրեական գործը: Անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր