00:00:00

Կինն ակնհայտ ալկոհոլի ազդեցության տակ էր, կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածներ. Ոստիկանություն

17:34, 18 մայիս 2019 Իրավական

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել մայիսի 17-ի կեսգիշերին «Տաշիր» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ոստիկանության հաղորդագրությունում նշվում է. «Մայիսի 17-ի կեսգիշերին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի եւ Երվանդ Քոչարի փողոցի խաչմերուկում միջադեպ էր եղել, որի տեսագրությունը հայտնվել էր համացանցում: Տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար ոստիկանությունն անհրաժեշտ է համարում պարզաբանել կատարվածը: Մայիսի 18-ին, ժամը 01։00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ ծառայության ընթացքում, հիշյալ խաչմերուկի մոտ նկատել են ճանապարհի երթեւեկելի հատվածում նստած մի կնոջ։ Մոտեցել եւ փորձել են նրան երթեւեկելի հատվածից դուրս հրավիրել։ Կինն ակնհայտ լինելով ալկոհոլի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, անհարգալից վերաբերմունք է դրսեւորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայհոյանքներ է հնչեցրել, իսկ ձեռքում պահած կոտրած ապակու բեկորով վնասել է մարմնի տարբեր հատվածները։ Կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել: Հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր