00:00:00

Հրազդանի բնակիչը կեղծ բժշկական փաստաթղթով ազատվել է զինվորական ծառայությունից. Քրգործ է հարուցվել

17:38, 18 մայիս 2019 Իրավական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ձեռնարկված հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Գոռ Ա.-ն հանդիսանալով ֆիզիկապես եւ հոգեպես առողջ անձ, ձեռք է բերել իր առողջական վիճակին ակնհայտորեն չհամապատասխանող եզրակացություն, հաստատապես իմանալով, որ այն հանդիսանում է կեղծ փաստաթուղթ, այն ներկայացրել է կենտրոնական բժշկական հանձնաժողովին եւ փաստաթղթեր կեղծելու ճանապարհով` 2018 թվականի հուլիսի 23-ին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի եւ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Ռազմական ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի առթիվ 2019 թվականի մայիսի 17-ին ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի    2-րդ կետով (փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Սույն թվականի մայիսի 17-ին, Գոռ Ա.-ն ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր