00:00:00

Մեզ նման դեպք հայտնի չէ․ Դատախազությունը՝ Իսագուլյանի հասցեին հնչած «սպառնալիքների» մասին

17:18, 18 մայիս 2019 Իրավական

Քիչ առաջ Hayeli.am-ը  տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ գիշերը ստացել է հեռախոսազանգեր, որտեղ հնչել են սպառնալիքներ իր  եւ ընտանիքի հասցեին, մասնավորապես հետևյալ բովանդակությամբ. «Չհամարձակվես Արթուր Դավթյանի հասցեին որևէ քննադատություն հնչեցնել»: ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները․ որ Գառնիկ Իսագուլյանը հաղորդում է ներկայացրել։ «Գառնիկ Իսագուլյանը նշել է, որ գիշերը 3: 35-ի սահմաններում մի հեռախոսահամարից իրեն զանգ է եկել, եւ իր հասցեին սպառնալիքներ են հնչել»,- ասաց Ջանոյանը, հավելելով, որ կատարվում է հետաքննություն։ Irakanum.am-ը գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, տեղյակ ե՞ն դեպքից, որին ի պատասխան Խաչատրյանը նշեց, որ իրենց նման դեպք հայտնի չէ։ Հիշեցնենք, որ երեկ Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Արթուր Դավթյանի մասին, վերջինիս հայացքը նույնացրել էր Սաֆարովի հայացքի հետ և նշել, որ Արթուր Դավթյանի գործողությունները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կարող է ուրախացնել թուրքերին: Հավելենք, որ Գառնիկ Իսագուլյանը համարվում է Քոչարյանի թիմակիցը, եւ ջանասիրաբար պաշտպանում է երկրորդ նախագահին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր