00:00:00

«Տաշիր» առեւտրի կենտրոնի մոտ 45-ամյա կինը ինքնավնասում է արել՝ կտրելով վիզը

14:09, 18 մայիս 2019 Իրավական

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 17-ին, ժամը 23:38-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առեւտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը: Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր