00:00:00

15-ամյա տղան բազմաթիվ տներ է մտնել

03:00, 18 մայիս 2019 Իրավական

Մայիսի 16-ին Նոր Նորքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների հետ, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 15-ամյա մի պատանու: Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա 2017 թվականի ամռանը, ցանկապատից անցնելով եւ դուռը հրել-բացելով, Նոր Նորքի 5-րդ զանգվածին հարակից ձորակում գտնվող մի տնակից փորձել է կատարել գողություն, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: Նույն օրերին, նույն պատճառով ոչինչ չի գողացել նաեւ նույն տարածքի մեկ այլ տնակից: Պարզվել է նաեւ, որ նա 2018 թվականի աշնանը, Օշական գյուղում ցանկապատը անցնել, դուռը հրել-բացել եւ մի տնից գողացել է մեկ շիշ կոնյակ եւ բջջային հեռախոս: Նույն գյուղի մեկ այլ տնից էլ գողացել է 40 հազար դրամ: Նույն աշնանը, օգտվելով դուռ ու լուսամուտ բաց լինելու հանգամանքից, տղան կատարել է եւս երկու գողություն եւ մեկ փորձ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր