Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հայտարարություն է տարածել 2018թ.հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի մասին: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև.
«Հաշվի առնելով Ազգային ժողովի՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի շուրջ վերջերս տեղ գտած քննարկումները՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը հարկ է համարում նշել, որ Հանրապետության նախագահի դիմումով նպատակ է հետապնդվել Սահմանադրությամբ ամրագրված որոշ նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու և հստակեցնելու: Սահմանադրական դատարանն իր որոշմամբ լուծում տվեց նշված խնդիրներին՝ այդ թվում հստակ մեկնաբանելով մի շարք սահմանադրական նորմեր, որոնք այլևս իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են հանդիսանում:
Սահմանադրական դատարանի կողմից Հանրապետության նախագահի դիմումի քննության և որոշումն ընդունելու համար պահանջվել է ավելի քան 5 ամիս, որի արդյունքում սույն թվականի ապրիլի 19-ին կայացվել է Սահմանադրական դատարանի որոշում (26 էջ)՝ հատուկ կարծիքով:
- Հանրապետության նախագահի Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի առաջին կետով, մասնավորապես, արձանագրվել ենՕրենքում փոփոխություն կատարելու արդյունքում առաջացողվարչապետի ընտրությանողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ և իրավական-կառուցակարգային ռիսկերը:
- Հանրապետության նախագահի վերոնշյալ դիմումովբարձրացվում էր հետևյալ կետերի վերաբերյալ Սահմանադրությանը համապատասխանության հարցը.