00:00:00

Ամենաշատը ցանկանում եմ նորից աշխարհի չեմպիոն դառնալ. Արթուր Աբրահամ

01:28, 21 մարտ 2018 Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) ապրիլի 28-ին երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոնական գոտու համար գոտեմարտ կանցկացնի դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) հետ: Մրցամարտը կկայանա Գերմանիայում՝ Օֆենբուրգի Baden մարզասրահում: Երկու բռնցքամարտիկներն էլ ցանկանում են վերադարձնել աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Արթուր Աբրահամը նշել է, որ պատրաստ է վերադառնալ և պայքարել համաշխարհային տիտղոսի համար, որպեսզի վերադարձնի չեմպիոնական գոտին: «Իմ վերջին գոտեմարտից հետո խորհրդակցեցի իմ մարզիչ Ուլի Վեգների հետ, և նա օգնեց ինձ որոշում կայացնել: Ես պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից: Բռնցքամարտում դեռ շատ բան կա, որին ցանկանում եմ հասնել, և ամենաշատը ցանկանում եմ նորից աշխարհի չեմպիոն դառնալ: Անհամբերությամբ եմ սպասում Նիլսենի հետ գոտեմարտին և մտադիր եմ լավ մարտ ցուցադրել իմ երկրպագուներին: Գիտեմ, որ Պատրիկը լավ բռնցքամարտիկ է: Դա հիանալի փորձություն կլինի ինձ համար և ապացուցելու հնարավորություն, որ պատրաստ եմ նորից պայքարել տիտղոսի համար», ասել է Աբրահամը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր