00:00:00

Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

03:25, 20 մարտ 2018 Սպորտ

Երկարատև հիվանդությունից 50 տարեկանում կյանքից հեռացել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն և գավաթակիր Աղասի Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Աղասի Մանուկյանը 1987 թվականին հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: 1988 թվականին եղել է ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ և նրա կազմում դարձել Աշխարհի առաջնության գավաթակիր: Հայաստանի անկախացումից հետո հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: 1993 թվականին Ստոքհոլմում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակչում հաղթել է ռուս հայտնի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի երկակի չեմպիոն Ալեքսանդր Իգնատենկոյին: Վերջինս 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31