00:00:00

Կցանկանայի վերադառնալ Ռոսարիո և վայելել հայրենի քաղաքս. Մեսսի

03:45, 21 մարտ 2018 Սպորտ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե ինչպես է պատկերացնում իր կյանքը  կարիերան ավարտելուց հետո. «Ես չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու և որտեղ եմ ապրելու, երբ ավարտեմ կարիերաս:  Չգիտեմ` արդյոք Բարսելոնայում կապրեմ, թե Ռոսարիոյում: Ինձ համար ցավալի է նայել նրան, թե ինչ է տեղի ունենում Արգենտինայում, որտեղ մարդիկ պաշտպանված չեն: Կցանկանայի վերադառնալ Ռոսարիո և վայելել հայրենի քաղաքս, ես շատ վաղ տարիքում եմ տեղափոխվել Բարսելոնա, բայց անհանգստություն ունեմ: Նախկինում ես կարող էի ամբողջ օրը զբոսնել քաղաքում, և ոչինչ տեղի չէր ունենա, իսկ հիմա նման բան հնարավոր չէ»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր