00:00:00

Մանվել Գրիգորյանի փաստաբանները միջնորդում են գրավի դիմաց ազատ արձակել նրան

20:55, 20 մարտ 2019 Իրավական

Նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանները երեկ դատարան են դիմել՝ միջնորդելով Գրիգորյանին ազատ արձակել գրավի դիմաց։ Փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասել է, որ  Գրիգորյանը չի կարող գտնվել անազատության մեջ, քանի որ գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը մինչև հիմա որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե նա ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը կամ էլ թաքնվել իրավապահներից։ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր