00:00:00

Քոչարյանի կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է

15:50, 20 մարտ 2019 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանական խումբը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական խմբից։ Հիշեցնենք, որ կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, և մարտի 15-ին դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միաժամանակ մերժելով գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանական խմբի միջնորդությունը: Նշենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով դատարանը գտել է՝ հիմնավոր կասկածը բացակայում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր