00:00:00

Լոռիում տարեց կնոջը կողոպտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. հարձակման պահին նա քնած է եղել

14:42, 20 մարտ 2019 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մեծավան համայնքի տարեց բնակչուհուն առերեւույթ կողոպտելու դեպքի առթիվ: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 16-ի ժամը 22:00-ից մինչեւ մարտի 17-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք, ուրիշի գույքի բացահայտ հափշտակության շուրջ նախնական համաձայնությամբ, մուտքի դռան ապակին հանելու եւ դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք են գործել Լոռու մարզի Մեծավան գյուղի` 1937 թվականին ծնված  բնակչուհու բնակարան եւ օգտվելով նրա՝ քնած լինելու հանգամանքից՝ ձեռքով փակել են նրա բերանը, կապել աչքերը ու հափշտակելով կանխիկ գումար, դրամապանակներ եւ ոսկյա մատանի՝ դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: 1937թ. ծնված կինը ճանաչվել է տուժող: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ հարցաքննվել են վկաներ, կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր