00:00:00

Քաջարանում բնակարանից 3 մլն 750 հզր դրամ հափշտակած քաղաքացին բերման է ենթարկվել (տեսանյութ)

22:39, 19 մարտ 2019 Իրավական

Փետրվարի 28-ի գիշերը Քաջարանի Շահումյան փողոցի շենքերից մեկում բնակարանային գողություն էր կատարվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Օգտվելով տանտերերի բացակայությունից՝ ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, ննջարանի զգեստապահարանից հափշտակել 3.750.000 դրամ ու հեռացել: Գողության մասին ահազանգը ոստիկանության Կապանի բաժնում ստացվել է օպերատիվ կառավարման կենտրոնից. տուն վերադարձած տանտերը 1-02 էր զանգել: Դեպքի վայրում իրավապահները համապատասխան ուսումնասիրություններ են արել: Տարբեր վարկածներ են առաջ քաշվել ու հերքվել: Տուժողը ոչ ոքի չէր կասկածում: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ են սկսել: Հետաքննություն իրականացնող մարմինը ձեռնարկել է օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները, և ջանքերն ապարդյուն չանցան: Հաղորդումից ժամեր անց առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով, բացահայտվել է: Նույն օրը՝ ժամը 23-ի սահմաններում, Քաջարանի Աբովյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կապանի բաժին բերման է ենթարկվել Քաջարանի բնակիչ Արթուր Հովսեփյանը: Ավելի ուշ Հովսեփյանը ոչ միայն խոստովանել է կատարածը, այլև քննչական փորձարարության ժամանակ ներկայացրել, թե որտեղ է թաքցրել գողոնը: Հարևանի տան մոտակայքում գումարը նավթի տարայի մեջ էր պահել: Արթուր Հովսեփյանը ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները քննելու և պարզելու ուղղությամբ: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: https://www.youtube.com/watch?v=d62bV2c2TZ4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր