00:00:00

Արոնյանի հաջորդ մրցակիցը Կարուանան է. հավակնորդների մրցաշար

16:16, 18 մարտ 2018 Սպորտ

Շախմատի հավակնորդների մրցաշարում մեկօրյա հանգստից հետո վերսկսվուն եմ պարտիաները: 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում է Ֆաբիանու Կարուանայի հետ: Մյուս զույգերը կազմել են՝ Գրիշչուկ-Մամեդյարով, Կրամնիկ-Լիժեն, Կարյակին-Սո: 6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 4-ական միավորով Ֆաբիանու Կարուանան և Շախրիյար Մամեդյարոﬖ են: 3-ական միավոր ունեն Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Դին Լիժենը: 2.5 միավոր ունեն Լևոն Արոնյանը և Ուեսլի Սոն: Վերջին տեղում 2 միավորով Սերգեյ Կարյակինն է: 14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր