00:00:00

Դատարանը հրաժարվել է թույլատրել ռուս զինծառայողի տեղափոխությունը Արդարադատության ՔԿՀ

20:04, 19 մարտ 2019 Իրավական

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գյումրիի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանի գործով տուժող կողմի իրավահաջորդների 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւին Արդարադատության ՔԿՀ տեղափոխելու մասին միջնորդությունը: Նիստը նախագահում էր դատավոր Վահե Միսակյանը, հաղորդում է  «Սպուտնիկ Հայաստանը»: Ավելի վաղ՝ 2018 թվականի դեկտեմբերի 3-ին, Գյումրիում 57-ամյա կնոջ մահվան փաստով ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով քրեական գործ էր հարուցվել(կանխամտածված առողջությանը ծանր վնաս հասցնել): Կինը մահացել էր ստացված ծանր մարմնական վնասվածքներից: Տվյալ գործով մեղադրյալ է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւը: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է, սակայն գտնվում է ոչ թե ՀՀ իրավապահ մարմինների քննչական մեկուսարանում, այլ ռազմական բազայի տարածքում, ինչն առաջացրել է տուժող կողմի իրավահաջորդների դժգոհությունը: Այդ կապակցությամբ իրավահաջորդները միջնորդություն էին ներկայացրել  նախադատավարական վարույթում ռուսական ռազմական բազայի զինծառայողին հայկական ՔԿՀ տեղափոխելու հարցն ընդգրկելու մասին: Դատարանն ավելի վաղ վճռել էր, որ փակ նիստ անցկացնելու հիմքեր չկան, սակայն բողոքի քննությունը հետաձգվել էր հաշվի առնելով այն, որ քննչական վարչությունը տվյալ միջնորդության վերաբերյալ նյութեր չի ներկայացրել: Մարտի 19-ի նիստին տուժող կողմի իրավահաջորդների փաստաբան Արայիկ  Զալյանը կրկնեց 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեւեւին ռազմաբազայի տարածքից Արդարադատության ՔԿՀ տեղափոխելու մասին պահանջը, քանի որ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում, իսկ ռազմական բազայում գտնվելը սահմանափակում է տուժող կողմի իրավունքները: Իր հերթին դատախազ Միհրան Մարտիրոսյանը նկատեց,  որ մեղադրյլալը ձերբակալվել է ռազմական բազայի տարածքում հայ եւ ռուս իրավապահների համագործակցության արդյունքում: «Տվյալ դեպքքում զինծառայողի տեղափոխումը հակասում է ՌԴ Սահմանադրությանը: Բացի այդ ռազմաբազայի տարածքում նրա գտնվելը վարույթն իրականացնող մարմնի համար խոչընդոտներ չի ներկայացնում», - ասաց դատախազը: Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ տվյալ պահին Ռազգիլդեեւը իսկապես գտնվում է ռուսական ռազմաբազայի տարածքում: Տուժող կողմի իրավահաջորդները իրավունք ունեն 10 օրվա ընթացքում բողոքարկել դատարանի այսօրվա որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր