00:00:00

Ոստիկանությունը հայտնում է Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքի մասին

02:39, 19 մարտ 2019 Իրավական

Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 15-ին ժամը 23.55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ և փայտանյութը բեռնել իր ավտոմեքենան՝ Թեղուտ գյուղ տեղափոխելու նպատակով: «Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր