00:00:00

Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է. Քննչական կոմիտե

21:33, 11 մարտ 2019 Իրավական

Շիրակի մարզում ՌԴ քաղաքացու դանակահարության դեպքը բացահայտվել է: Այս մասին NEWS.am- ի հետ զրույցում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «ՌԴ 22-ամյա քաղաքացուն ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի մարզի 1990 թվականին ծնված բնակիչը»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՌԴ 22 ամյա երիտասարդին դանակահարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Ըստ նախնական տվյալների՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կայարանամերձ հրապարակում գտնվող գիշերային ակումբներից մեկում, մարմնական վնասվածքներով նրան ծառայակիցները տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր