00:00:00

Նարեկ Սարգսյանը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում

16:56, 11 մարտ 2019 Իրավական

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարսգյանը, նույն ինքը Ֆրանկլին Գոնսալեսը դեռևս Հայաստան չի տեղափոխվել: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր դեկտեմբերի 6-ին, Պրահայում: Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։ Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզման մեջ էր դեռևս հուլիսից: Թե որն է Նարեկ Սարգսյանի՝ արտահանձման ձգձգման պատճառը իրավապահ կառույցներից հստակ չեն նշում։ Միաժամանակ կան տեղեկություններ, որ Նարեկ Սարգսյանը ակտիվ շփվում է ընտանիքի անդամների հետ։ Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, թե եղբայրը Պրահայում «ընտիր» պայմաններում է պահվում։ Չի բացառվում, որ Հայաստանը ժամանակավոր լքած Ալեքսանդր Սարգսյանը՝ Սաշիկն էլ շուտով հանդիպի որդուն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր