00:00:00

Երեւանյան ակումբում վեճն ավարտվել է ծեծկռտուքով. Ոստիկանությունում են նաեւ տնօրենն ու մատուցողուհին

15:45, 11 մարտ 2019 Իրավական

Երեւանում, մարտի 9-ին, ժամը 05։00-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Երվանդ Քոչարի փողոցի 4 հասցեում գործող «Նո Թայմ» ակումբից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 1 քաղաքացու եւ ներկայացրել մի քանի քաղաքացիների՝ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, պարզվել է՝ բերման ենթարկվածն է Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Ստեփան Գ.-ն, իսկ ներկայացվածներն են 18-ամյա Աղասի Ա.-ն, 49-ամյա Իննա Զ.-ն, 25-ամյա Աննա Պ.-ն եւ Վանաձորի բնակիչ 27-ամյա Հասմիկ Հ.-ն: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ակումբում երաժիշտների հետ վիճաբանության ժամանակ Ստեփան Գ.-ն ու Աղասի Ա.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել՝ տալով հայհոյանքներ, իսկ հետո կոտրել սպասքն ու խանգարել ակումբի բնականոն աշխատանքը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն, վերջիններս բաց են թողնվել։ Աղբյուրի տեղեկություններով՝ Աննա Պ,-ն նշված ակումբի տնօրենն է, իսկ Հասմիկ Հ.-ն նշված ակումբում աշխատում է որպես մատուցողուհի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր