00:00:00

Հայաստանում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» ավտոմրցարշավ

19:14, 17 մարտ 2018 Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում, կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:

Մրցարշավին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ։ Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:

Նշենք, որ միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է«Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր