00:00:00

Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. 4 բոխի, 2 հացենի եւ 1 թխկի

03:04, 10 մարտ 2019 Իրավական

Մարտի 8-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Հաղարծին բնակավայրի տներից մեկի բակում հայտնաբերել են տարբեր ծառատեսակների մոտ 4.5 խմ մանրացրած փայտանյութ, ինչի վերաբերյալ 23-ամյա Մարզպետ Բ․-ն հայտարարել է, որ փայտանյութը պատկանում է իրեն։ Ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառամասից հատել էր 4 բոխու, 2 հացենու եւ 1 թխկու թաց կանգուն ծառեր, ապա «ՈՒԱԶ»-ով տեղափոխել նշված տան բակ: Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի անտառապահին: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր