00:00:00

Խանութից վճարային տերմինալ է գողացել. կասկածյալի ավտոմեքենայից ատրճանակ են հայտնաբերվել

00:11, 10 մարտ 2019 Իրավական

Մարտի 7-ին, ժամը 07.20-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Լյուքսեմբուրգի փողոցում գտնվող խանութի մուտքի դուռն ու գողացել վճարային տերմինալ: Ոստիկանությունից  հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները տուժողից հաղորդում են ընդունվել: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության, Նոր Նորքի եւ Էրեբունու բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մարտի 7-ին, ժամը 15.15-ին, Խորենացու փողոցից գողություն կատարելու կասկածանքով՝ իր «ՎԱԶ-2109» ավտոմեքենայով բաժին բերման է ենթարկել 30-ամյա Գեւորգ Հ.-ն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գեւորգ Հ.-ն ձերբակալվել է: Նախաքննության շրջանակում խուզարկվել է Գեւորգ Հ.-ի ավտոմեքենան, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց գործարանային համարի ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր