00:00:00

Ոստիկանները բռնել էին կեղծ դոլարներն իրացնելիս. Նա տվել է հորաքրոջ տղայի անունը

23:58, 09 մարտ 2019 Իրավական

Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 28-ին, Մարտունի քաղաքի Մամիկոնյան 40 հասցեում կեղծ արժեթղթեր իրացնելու պահին բռնել եւ բերման էին ենթարկել Լիճք գյուղի բնակիչ Հրաչիկ Մ.-ին: Անձնական խուզարկությամբ Հրաչիկ Մ.-ի գրպանից հայտնաբերվել է 8 հատ կեղծ 100-դոլարանոց: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կեղծ թղթադրամները նրան տվել է նրա հորաքրոջ որդին՝ Արմեն Ն.-ն: Վերջինս նույն օրը նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Նրանք նախնական համաձայնության գալով, որոշել էին կեղծ դոլարները փոխանակել դրամով, սակայն գործը գլուխ բերել չէր հաջողվել: Ներկայումս հարուցվել է քրգործ, ձեռնարկվում են միջոցառումներ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: https://www.youtube.com/watch?v=fEqDL2ay1rw

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր