00:00:00

Առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել

19:22, 09 մարտ 2019 Իրավական

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախօրեին 5 միլիոն դրամի դիմաց ազատ է արձակել առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանին: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, սակայն դատարանը 5 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակել Պողոսյանին»,- ասաց նա: Նշենք, որ Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2–րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննությամբ պարզվել է, որ Վահան Պողոսյանը, 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2016թ. նոյեմբեր   ընկած ժամանակահատվածում  զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի՝ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բժշկական օգնության կազմակերպման, ՀՀ տարածքում «ՄԻՎ-ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ տուբերկուլոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի իրականացման բնագավառում նախարարության աշխատանքները համակարգող տեղակալի պաշտոնը, առերեւույթ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: Վերջինս  մարտի 7-ին ձերբակալվել էր՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր