00:00:00

Մարտակերտի Դրմբոն գյուղում վիճաբանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. Կա կալանավորված

15:50, 09 մարտ 2019 Իրավական

Արցախի ոստիկանությունը պարզաբանել է, որ մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը Արցախի ոստիկանության քննչական վարչությունում Արցախի քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։ Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 23-ամյա Ա.Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 32-ամյա Բ.Ա.-ին և 37-ամյա Մ.Բ.-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։ Ա. Լ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր