00:00:00

Վրաստանից Հայաստան եկող ավտոմեքենայի թաքստոցներից գտել են 254 կգ ակրիլային լաքեր. ՊԵԿ

15:21, 09 մարտ 2019 Իրավական

Պետական եկամուտների կոմիտեի Արեւելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում հսկողության են ենթարկել Վրաստանից Հայաստան ժամանած՝ քաղաքացի Վ.Ա.-ին պատկանող ավտոմեքենան: ՊԵԿ-ից հայտնում են, որ ուղեւորները թեպետ հայտնել են, որ մեքենայում չկան հայտարարագրման ենթակա ապրանքներ, սակայն տեսազննման ընթացքում տրանսպորտային միջոցի դիմացի նստատեղի տակից հայտնաբերվել են ավտոմեքենայի համար նախատեսված ակրիլային ծածկոցներ: Կասկածելով, որ կարող են լինել մաքսային հսկողությունից թաքցված այլ ապրանքներ եւս, տրանսպորտային միջոցն ուղարկվել է խորը զննման անգար, որտեղ էլ փոխադրամիջոցի բեռնախցիկից, պահեստային  անվադողի համար նախատեսված հատվածից, շարժիչի ծածկոցի տակից եւ կառավարման վահանակի միջից հայտնաբերվել են ընդհանուր քաշով 254 կգ ակրիլային լաքեր եւ կարծրացուցիչներ: Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, նյութերն ուղարկվել են ՊԵԿ համապատասխան ստորաբաժանում՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր