00:00:00

Դոն Պիպոն բերման է ենթարկվել

23:59, 08 մարտ 2019 Իրավական

Երեկ՝ մարտի 7-ին, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը․ հայտնում է 1in.am-ը։ Ըստ աղբյուրի՝ նա միայնակ չի շրջել, եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով: Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսի 19-ին Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, նա 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր