00:00:00

Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել

17:25, 08 մարտ 2019 Իրավական

Մարտի 8–ին Գյումրիում ռուս զինծառայողի դանակահարության դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին  NEWS.am–ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ: Կատարվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 22-ամյա Ռաջան Կաժիմիրովն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր