00:00:00

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 49 դեպք

02:12, 06 մարտ 2019 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բացահայտել են հանցագործության 49 դեպք։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է խարդախության 11, մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման, խուլիգանության և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2-ական, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացման, ինքնավնասման, կեղծ գինի կամ կեղծ օղի կամ ալկոհոլային կեղծ այլ խմիչք իրացման նպատակով պատրաստելու կամ իրացնելու, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, սպառնալիքի և փաստաթղթի կեղծիքի 1-ական դեպք: Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր